24 հունիսի 2015 - 16:49 AMT
Google Play Music ծառայությունն անվճար ռադիո կունենա

Google ընկերությունը բավականին արագ պատասխան միջոցներ ձեռնարկեց Apple Music հոսքային երաժշտության ծառայության հայտնվելուց հետո: Հունիսի 24-ից Google Play Music ծառայությունը ռադիոյի սկզբունքով անվճար երաժշտություն լսելու հնարավորություն կընձեռի:

Այս տարբերակում, այն ունկընդիները, որոնք չեն վճարել բաժանորդագրման համար, կկարողանան միացնել «փլեյլիստեր», կայաններ որոշակի տրամդրության կամ զբաղմունքի համար (օրինակ, «Ղեկի մոտ», «Մարզանք»), կամ ըստ ժանրի, կատարողի ու երգի: Կայանների երաժշտական ցանկի ձևավորման համար օգտագործվում են Songza տեխնոլոգիաները, որոնք Google-ը գնել է նախորդ տարվա հուլիսին:

Google Play-ը (նախկին անվանումը` Android Market) հավելվածների, խաղերի, կինոյի, երաժշտության և ֆիլմերի խանութ է, որը թույլ է տալիս Android օպերացիոն համակարգով օգտատերին ներբեռնել ու գնել տարբեր հավելվածներ: Մշակողի հաշվառման գրանցման գինը 25 դոլար է, այն հավելվածները հրապարակելու հնարավորություն է տալիս,: Վճարովի հավելվածները կարող են հրապարակել ոչ բոլոր երկրների մշակողները:

Ռեբրենդինգից հետո, որի արդյունքում Android Market-ը վերածվեց Google Play-ի, մինչ օրս ծառայության բոլոր հնարավորություններից կարող են օգտվել միայն ԱՄՆ բնակիչները, սակայն, շուտով, ըստ Google-ի ներկայացուցիչների, այն երկրների ցանկը, որոնք կկարողանան օգտագործել Google Play-ի բոլոր հնարավորությունները, զգալիորեն կաճեն, չէ որ վերջերս Google Play-ը որոշակի փոփոխությունների ենթարկվեց: 2014-ի մայիսին հայտնվեց PayPal-ի օգնությամբ վճարելու հնարավորություն: