30 սեպտեմբերի 2006 - 17:09 AMT
Ռոբերտ Քոչարյանը ցավում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացկայության համար
Երկրների առաջնորդները ուղերձներով չեն փոխանակվում, այլ շփվում են արտաքին քաղաքականության գերատեսչությունների մակարդակով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար հանձնաժողովի ստեղծման մասին Թուրքիայի վարչապես Ռեջեփ Էրդողանի նամակի ճակատագրի վերաբերյալ հարցին: «Ես ցավում եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն ես առաջարկել եմ միջպետական հանձնաժողով ստեղծել երկու երկրների հարաբերությունների բարելավման համար, եւ մինչեւ հիմա պատասխան չեմ ստացել»,- ընդգեծլ է Ռոբերտ Քոչարյանը: