27 հունիսի 2015 - 02:10 AMT
Հակառակորդի հերթական սադրանքը սահմանին․ Պայմանագրային զինծառայող է զոհվել

Ադրբեջանական կողմը կրկին սադրում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի: Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987-ին:

Հունիսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդն ակտիվ կրակ է բացել ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր:

Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը բազմաթիվ կորուստներ է կրել։

ՀՀ ՊՆ-ն նշում է՝ հակառակորդի ոտնձգություններն անպատասխան չեն մնա: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել: