30 հունիսի 2015 - 12:16 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ կապի խափանման մասին. Համակարգի գործունեությունը վերականգնված է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հունիսի 29-ի երեկոյան՝ ժամը 21:36-ին, բջջային ցանցի ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը բջջային ծառայություններից օգտվելիս ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել Երևանի, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի բաժանորդների մի մասի համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խումբը ժամը 22:45-ին հայտնաբերել է խափանման պատճառը և վերականգնել համակարգի գործունեությունը:

Այդ ժամանակահատվածում ընկերության զանգերի կենտրոնը սովորականից մեծ թվով զանգեր է գրանցել: Ներկայում բոլոր ծառայությունները վերականգնված են և հասանելի են պատշաճ որակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար: