3 հոկտեմբերի 2006 - 19:02 AMT
Մ.Բրայզան հավանություն է տալիս «սառեցված հակամարտությունների» հարցի ներառմանը ՄԱԿ-ի ԳՎ օրակարգում
ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգում հետխորհրդային տարածքի «սառեցված» հակամարտությունների հարցի ընդգրկման վերաբերյալ կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան կարգավորման վրա: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Հակամարտության լուծումը ԵԱՀԿ շրջանակներում կլինի առավել հավասարակշռվածն ու կշռադատվածը: Սակայն ցանկացած գործունեություն, որն ամրապնդում է մեր աշխատանքը, կարող է նպաստել համաձայնության կայացմանը»,-ընդգծել է Մ. Բրայզան: Միեւնույն ժամանակ Բրայզան հայտարարել է, որ համանախագահների միջեւ տարաձայնություններ չկան: Նա ընդգծել է, որ նրանք առաջիկայում եւս հանդես կգան որպես միասնական թիմ, հաղորդում է Day.az-ը: