6 հուլիսի 2015 - 18:37 AMT
Էքսցենտրիկ ռուսաստանցի գործարար և քաղգործիչ Գերման Ստերլիգովը հաստատվել է Ղարաբաղում

Էքսցենտրիկ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը որդիների հետ փակել է իր հայտնի տունը Սլոբոդայում, սկսել է վաճառել ունեցվածքը և բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում:

Ստերլիգովի «ՎԿոնտակտե» էջում հայտնվել է տան լուսանկարը՝ կողփածվլուսամուտներով ու հետևյալ տեքստով. «Սլոբոդայի վերջին լուսանկարը՝ հուրախություն Ռուսաստանի թշնամիների. Վաղաժամ եք ուրախանում, օրը կգա, և մենք վերադառնալու ենք: Փառք Հիսուս Քրիստոսին: Գերման Ստերլիգով ու որդիներ»:

Միաժամանակ, ֆերմերի գործընկերներից մեկը հայտարարել է, որ Սլոբոդան շարունակում է աշխատել, ինչպես որ աշխատել է: Սակայն, կենդանիները և ավտոպարկն այժմ ակտիվորեն վաճառվում են:

Հանգամանքները, որոնք հարկադրեցին գործարարին և նրա ընտանիքին թողնել Ռուսաստանը և մեկնել Ղարաբաղ, անհայտ են: