6 հուլիսի 2015 - 19:28 AMT
ԱԳՆ-ն հորդորում է Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին դուրս չգալ հանգստի գոտուց

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Եգիպտոսում գտնվող և իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին դուրս չգալ հանգստի տարածքներից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Եգիպտոսի զինուժը օդային հարվածներ և ցամաքային գործողություններ է ծավալել Հյուսիսային Սինայում, ինչի հետևանքով ոչնչացրել է 63 իսլամիստ գրոհայինի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով անվտանգության մարմիններում ունեցած աղբյուրներին:

Եգիպտոսը շատերի մոտ վախ է առաջացնում «Իսլամական պետության» զինյալների ահաբեկչության զոհ դառնալու առումով, հատկապես, երբ երկրի Հյուսիսային Սինայ թերակղզում իսլամիստները հարձակվել են մի քանի անցակետի վրա, որի հետևանքով սպանվել է մոտ 50 զինվորական ու ոստիկան:Այնուամենայնիվ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հայ զբոսաշրջիկները մեկնում են նշված ուղղությամբ:

Կարդացեք նաև՝Անթալիայում հանգստացող հայերի թիվը նվազել է. Հունաստան մեկնողներինը՝ ոչ