4 հոկտեմբերի 2006 - 14:46 AMT
Թբիլիսիում տեղի կունենա Հարավային Կովկասի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարներին նվիրված խորհրդաժողով
Հոկտեմբերի 10-ին Թբիլիսիում Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը եւ Վրաստանի Հակամարտությունների եւ բանակցությունների միջազգային կենտրոնը կանցկացնեն միջազգային խորհրդաժողով «Հարավային Կովկասի երկրների հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարները» խորագրով: Խորհրդաժողովի աշխատանքներին կմասնակցեն Վրաստանի կառավարության եւ խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների, ՈԿԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Զեկույցներով հանդես կգան հիմնադրամի ներկայացուցիչ Վոլֆգանգ Յոնը, հակամարտությունների եւ բանակցությունների կենտրոնի ծրագրերի տնօրեն Գեորգի Խուցիշվիլին, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Էլկե Խոֆը, Վրաստանի պաշտպանության փոխնախարար Մամուկա Կուդավան եւ Վրաստանի Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքականության գծով փորձագետ Իվլիանե Խայնդրավան, հաղորդում է «Թրենդը»: