7 հուլիսի 2015 - 17:30 AMT
ՍԴ-ն Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որոշ դրույթներ Սահմանադրությանը հակասող է ճանաչել

Հայաստանի Սահմանադրական դատարանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա, հուլիսի 7-ին քննության է առել ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի և կից` ՀՕ-68-Ն, ՀՕ-69-Ն, ՀՕ-70-Ն, ՀՕ-71-Ն, ՀՕ-72-Ն, ՀՕ-73-Ն, ՀՕ-74-Ն, ՀՕ-75-Ն, ՀՕ-76-Ն ԵՎ ՀՕ-77-Ն օրենքների, ինչպես նաև դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

ՍԴ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է՝

1. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` սույն գործով վեճի առարկա 2-րդ հոդվածի 1-ին մասի 28, 36 և 37-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 10-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ և 13-րդ մասերը, 37-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասի` «օրենքի 43-րդ հոդվածով» դրույթը, 39-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունը, 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «որոնց կազմը և առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը» դրույթը, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «ողջամիտ եկամտաբերություն» եզրույթը, 43-րդ հոդվածի 3-րդ մասի` «ողջամիտ շահութաբերություն» եզրույթը, 44-րդ հոդվածի 2-րդ մասը, 46-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 62-րդ հոդվածի 5-րդ մասը, 62-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը, 63-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 67-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 81-րդ հոդվածի 1-ին մասը, 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, 81-րդ հոդվածի 5-րդ մասը, 81-րդ հոդվածի 7-րդ մասը, 81-րդ հոդվածի 13-րդ մասը համապասխանում են ՀՀ Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր:

3. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` այն մասով, որով տարեկան գնաճով ճշգրտված չափով վերադարձնելու երաշխիքը չի տարածվում նաև տվյալ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների վրա, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 48-րդ (կետ.12) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

4. «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-68-Ն օրենք), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-69-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-246-Ն) օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածները, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-74-Ն օրենք), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-76-Ն օրենք), «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-70-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-71-Ն օրենք), «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-72-Ն օրենք), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-73-Ն օրենք), «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-77-Ն օրենք), «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը համապասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հոկտեմբերի 3-ին ԱԺ 34 պատգամավոր Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմումը, որով պատրաստումէ վիճարկել որոշ օրենքներ: Մասնավորապես` «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հարակից փոփոխություններով սահամանադրությանը հակասելու վերաբերյալ դիմումը: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքն իր հարակից փոփոխություններով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին ՀՀ ԱԺ պատգամավորների բողոքը Սահմանադրական դատարանը պետք է քններ 2015-ի մարտի 31-ին: