7 հուլիսի 2015 - 22:58 AMT
Բաքուն ուսումնասիրում է ռուս մեծահարուստ Գերման Ստերլիգովի Արցախ տեղափոխվելու փաստը

Պաշտոնական Բաքուն այժմ ուսումնասիրում է էքսցենտրիկ ռուսաստանցի մեծահարուստ, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովի՝ բնակության համար Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու փաստը: Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Ըստ նրա, հայտնի ֆերմերը ու նրա ընտանիքն ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանն ու անցել «Հայաստանի կողմից օկուպացված տարածք՝ խախտելով օրենքը», և հարցն ուսումնասիրելուց հետո գործարարի անունը համապատասխան ընթացակարգով կընդգրկվի «անցանկալի անձանց ցուցակում», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ռուսական և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ Ստերլիգովը, նրա կինը և հինգ զավակը երեք շաբաթ առաջ մեկնել են Ռուսաստանից՝ որպես նոր բնակավայր ընտրելով Լեռնային Ղարաբաղը: Այստեղ, ըստ նույն աղբյուրների, 48-ամյա մեծահարուստը էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության նոր տնտեսություն է կազմակերպում:

Կարդացեք նաև՝Էքսցենտրիկ ռուսաստանցի գործարար և քաղգործիչ Գերման Ստերլիգովը հաստատվել է Ղարաբաղում