4 հոկտեմբերի 2006 - 19:39 AMT
Հայաստանում նախատեսվում է քրեական պատիժ սահմանել ցեղասպանության ժխտման համար
Հայաստանի խորհրդարանի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու համար: Ըստ փաստաթղթի որպես պատժամիջոց առաջարկվում է կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 4 տարի ժամկետով, հաղորդում է «Երկիր» թերթը: