4 հոկտեմբերի 2006 - 20:53 AMT
Հայ եւ ռումինացի գործարարները պատրաստ են միասին աշխատելու
Հայաստանի եւ Ռումինիայի տնտեսական համագործակցության հարցով միջպետական հանձնաժողովի նիստի ժամանակ մի շարք կոնկրետ նախագծեր են առաջարկվել, որոնք կարող են հետաքրքրել ռումինական ընկերություններին: Այդ մասին Ռումինիայի նախագահի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, հայ եւ ռումինացի գործարարները պատրաստ են միասին աշխատելու: «Ինչ վերաբերում է ուղիղ օդային հաղորդակցությանը, ապա դեռ պետք է որոշել` որքանով շահավետ կլինեն չվերթերը»,- ասել է Հայաստանի նախագահը:

Ռումինիայի նախագահը անբավարար գնահատեց միջկառավարական հանձնաժողովի նախորդ աշխատանքը, վերջին հանդիպումը, նրա խոսքերով, կայացել է 6 տարի առաջ: «Այժմ մենք պայմանավորվել ենք, որ նրանք պետք է հանդիպեն ամեն տարի, սակայն բանը միայն դրանում չէ: Ենթադրվում է հայ-ռումինական առեւտրային պալատ ստեղծել, որը տնտեսական հարաբերությունները ավելի բարձր մակարդակ կտեղափոխի: Մենք այդպիսի պալատների գործնեության փորձ ունենք այլ երկրների հետ, այնտեղ ընդգրկվում են մարդիկ, որոնք իրոք շահագրգռված են բիզնեսում»,- ընդգծել է Տրայան Բասեսկուն:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ծրագրվում է Սեւծովյան ավազանի Բուխարեստի խորհրդաժողովի ուժեղացումը: «Դա կլինի վիճաբանությունների եւ քաղաքական երկխոսությունների, ինչպես նաեւ գերակայությունների ճշտման մի վայր: Խորհրդաժողովը կարող է գործուն քաղաքական կառույց դառնալ: Մենք արդեն առաջարկել ենք Եվրոպայի Խորհրդաին Սեւծովյան-եվրոպականմ շրջան ստեղծել, ինչը կարող է շատ բան փոխել դեպի լավը երկրների համար ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ուղված ճանապարհին»,- ասել է Ռումինիայի նախագահը:

Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ նման կառույցի ստեղծումը Ռումինիային կդարձնի Սեւծովյան-եվրոպական շրջանի ամենամեծ պետություններից մեկը, որը կաջակցի Հայաստանին: «Մենք լավ սպասումներ ունենք այդ նախաձեռնությունից»,- ասել է Հայաստանի նախագահը: