5 հոկտեմբերի 2006 - 14:10 AMT
Տրայան Բասեսկուի գրառումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշամատյանում` «ի հիշատակ»
Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ի երեկոյան այցելել է Ծիծեռնակաբերդ` Մեծ եղեռնի զոհերի հուշահամալի, ծաղիկներ եւ ծաղկեպսակ դրել զոհվածների հիշատակին: Ռումինիայի նախագահն այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ նրան մանրամասն ներկայացվել է 1915-1923 թվականների պատմությունը: Նախագահ Տրայան Բասեսկուն գրառում է արել Հայոց ցեղասպանության զոհերի հուշամատյանում` «ի հիշատակ»: Ռումինիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել Հիշատակի պուրակում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: