5 հոկտեմբերի 2006 - 15:39 AMT
Եղանակը խանգարել է ԵԱՀԿ Մինսկի խմբին այցելել Ստեփանակերտ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 4-ին նախատեսված այցը Ստեփանակերտ չկայացավ վատ եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: Հոկտեմբերի 5-ին համանախագահներրը Երեւանից մեկնել են Մոսկվա, որտեղ հոկտեմբերի 6-ին կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը