5 հոկտեմբերի 2006 - 15:48 AMT
Հրանտ Դինքն արժանացել է Բյորնսոն մրցանակին` Հայոց ցեղասպանության մասին հրապարակումների համար
Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն արժանացել է նորվեգական Բյորնսոն մրցանակին` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը արծարծելու համար: DPA գործակալության վկայությամբ` Հրանտ Դինքը հաճախ է գրել այս հարցի շուրջ, որը վիճահարույց է համարվում Թուրքիայում: Հաղորդագրության մեջ հիշատակվում է, որ 2006 թվականի ամռանը Թուրքիայի վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով հայազգի լրագրողը դատապարտվել է պայմանական ազատազրկման: Մրցանակը` 15200 դոլար, Հրանտ Դինքին կհանձնվի նոյեմբերի 24-֊ին Մոլդե առափնյա քաղաքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: