5 հոկտեմբերի 2006 - 17:18 AMT
Հայոց ցեղասպանություն. Թուրք պատգամավորներն սպառնում են Ֆրանսիային
Թուրք պատգամավորների պատվիրակությունը երեկ հանդիպել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, երկրի մշակույթի նախկին նախարար Ժակ Լանգի հետ եւ բողոք են հայտնել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագծի վերաբերյալ, որը ֆրանսիական խորհրդարանում կքննարկվի հոկտեմբերի 12-ին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժակ Էկիյանը, Թուրքիայի խորհրդարանի անդամները հայտարարել են, որ օրինագծի ընունման դեպքում Ֆրանսիայի նկատմամբ «տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն»: Բացի այդ, թուրք պատգամավորները սպառնացել են նույն պատճառներով աքսորել թուրքական տարածքներում «անօրեն բնակվող» 70 հազար հայերին: Նշենք, որ օրինագիծը նախատեսում է Հայոց ցեղասպանության հերքման համար 45 հազար եվրո տուգանք կամ ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով: