16 հուլիսի 2015 - 12:39 AMT
ԶԼՄ-ներ. Թուրքական կործանիչները ներխուժել են Հունաստանի օդային տարածք

Թուրքական վեց կործանիչ ներխուժել է Հունաստանի օդային տարածք Էգեյան ծովի շրջանում, հայտնել է Air News պորտալը երկրի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների վրա հղումով:

Թուրքական կործանիչները մոտ 20 անգամ հատել են օդային սահմանը Էգեյան ծովի հյուսիս-արևելյան, կենտրոնական և հարավ-արևելյան ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ Air News-ի, երկու ինքնաթիռները սպառազինված են եղել: Փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Հունական ՌՕՈւ հաջողվել է ստիպել թուրքական ինքնաթիռներին լքել Հունաստանի օդային տարածքը: Սա առաջին դեպքը չէ, Թուրքիան պարբերաբար խախտում է Հունաստանի օդային, երբեմն նաև ծովային տարածքը: Երկու երկրների միջև տարաձայնություններ կան Էգեյան ծովի սահմանազատման հարցում:

2013-ի փետրվարին թուրքական ռազմա-օդային ուժերի 7 ինքնաթիռ ներխուժեց Հունաստանի օդային տարածք: Օդ բարձրացվեց հունական մարտական ավիացիան: Չորս թուրքական ինքնաթիռ խախտել էր սահմանը Հիոս կղզու մոտ, երեք ինքնաթիռ՝ Հռոդոսի մոտ: