29 նոյեմբերի 2002 - 18:33 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՆԱՏՕ-Ի ԵՎ ԵԱԴԽ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՏԱԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Էնրիկո Ափրիամովը կմասնակցի ՆԱՏՕ-ի եւ Եվրաատլանտյան դաշինքի խորհրդի անդամ պետությունների շտաբերի ղեկավարների ամենամյա հանդիպմանը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում` հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը: