6 հոկտեմբերի 2006 - 16:25 AMT
Մոսկվայում տեղի կունենա հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը
Հոկտեմբերի 9-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա, ուր տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիտին: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նիստին կմասնակցեն հանձնաժողովի հայկական եւ ռուսական մասերի կազմում ընդգրկված, ինչպես նաեւ որպես փորձագետներ հրավիրված Հայաստանի եւ Ռուսաստանի նախարարությունների, գերատեսչությունների եւ կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել տնտեսական համագործակցության միջկառավարական մի շարք արձանագրությունների կատարման ընթացքը, երկկողմ պայմանագրաիրավական բազայի վիճակը եւ զարգացման հեռանկարները, պետական պարտքի մարման դիմաց Ռուսաստանին հանձնված Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների աշխատանքի ապահովման խնդիրը, առեւտրատնտեսական, վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտի եւ կապի, ինչպես նաեւ հումանիտար բնագավառներում համագործակցության հարցեր: