9 հոկտեմբերի 2006 - 14:44 AMT
Մերձմոսկովյան տարածաշրջանում երկու հայ է սպանվել
Մերձմոսկովյան Կարտինո գյուղում հայտնաբերվել են երկու հայաստանցիների մարմիններ: 33-ամյա տղամարդու եւ նրա 22-ամյա կենակցի մարմինները հայտնաբերվել են նախօրեի երեկոյան: Ինչպես պարզել է փորձաքննությունը, մահը վրա է հասել հրազենի կրակոցներից: Սպանվածները բնակվել են մասնավոր տանը, նրանք մահացել են հայտնաբերելուց 5 ժամ առաջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: