9 հոկտեմբերի 2006 - 15:45 AMT
Հոկտեմբերի 11-ին Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը
Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատոիկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հոկտեմբերի 11-ին կժամանի Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ արտգործնախարարության մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, սա Սիմոնսի հերթական այցն է Երեւան, որը 2 օր կտեւի: «Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակներում, ինչպես նաեւ խնդիրների լայն շրջանակ»,-հաղորդել է Վ. Կարապետյանը