29 հուլիսի 2015 - 18:47 AMT
Կարսի Դիգոր շրջանի կանգուն մնացած միակ եկեղեցին ավերման եզրին է

Կարսի Դիգոր շրջանի 5 եկեղեցուց միակ կանգուն մնացածը՝ Սբ Սարգիս հայկական եկեղեցին, ոչնչացման եզրին է անխնամ մնալու հետևանքով:

Մինչև այժմ կանգուն մնացած եկեղեցուց բացի շրջանում եղել են նաև Սբ Կարապետ, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր և Սբ Ստեփանոս եկեղեցիները, որոնք այժմ այլևս գոյություն չունեն:

Սբ Սարգիս եկեղեցում այժմ կենդանիներ են պահվում, եկեղեցու պատերը կիսաքանդ են, քարերը՝ տեղահան արված, իսկ որոշ մասեր փորել են գանձ որոնողները, İhlas լրատվականին հղումով գրում է Tert.am-ը:

Եթե Անիի ավերակներից մոտ 25 կմ հեռավորությամբ գտնվող եկեղեցինչվերակառուցվի, այն կանգուն չի մնա:

13-րդ դարում Մոնղոլների արշավանքի հետևանքով լքված եկեղեցին, ենթադրաբար, վերաբացվել էր 1878-ին, երբ Կարսի շրջանը ռուսների տիրապետության տակ էր:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցից 464-ն ամբողջովին անհետացել է, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։