10 հոկտեմբերի 2006 - 15:47 AMT
Ռումինիան մտադիր է իր ներդրումն ունենալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար դրական մթնոլորտ ապահովելու գործում
«Ես գտնում եմ, որ միջազգային կազմակերպությունները, տարածաշրջանային մասնակիցները պետք է իրենց ներդրումն ունենան ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացում»,-հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Նրա խոսքերով, Ռումինիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների շարունակման համար դրական մթնոլորտ ապահովելու գործում: Ռումինիան թեեւ ոչ անմիջականորեն, սակայն որպես ԵԱՀԿ անդամ ուշադիր հետեւում է Պրահայի գործընթացի զարգացմանը, ելնելով իր ընդլայնվող հեռանկարային շահերից տարածաշրջանում: Հակամարտությունը բարդ է եւ նրա լուծումն էլ հեշտ չի լինելու: «Մենք պատրաստ ենք միջազգային կազմակերպությունների փորձագետների հետ միասին կիսել մեր փորձը` ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում»,-հայտարարել է Տրայան Բասեսկուն, հաղորդում է «Թրենդը»: