1 օգոստոսի 2015 - 15:46 AMT
Էլէներգիայի սակագնի բարձրացումը կսուբսիդավորվի «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքից

Այսօրվանից՝ օգոստոսի 1-ից,էլեկտրաէներգիայի սակագինը պաշտոնապես բարձրանում է: Դրասուբսիդավորումը կկատարվի «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքից ստացված միջոցներից, լրագրողներին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գրում է Panorama.am-ը:

Հունիսի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր,որ ՀԷՑ-ում աուդիտի կիրականացվի ու մինչև դրա եզրակացության կազմումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Ավելի ուշ վարչապետը տեղեկացրել էր՝ Կառավարությունը սուբսիդավորելու է այդ հավելյալ ծախսը, բայց ոչ բյուջեի հաշվին:

Գոծադիրը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները 2014-ի հունվարի 29-ին գույքի $180 մլն արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել: Ըստ գործարքի, 6 տարվա ընթացքում Որոտանի երեք ՀԷԿ-երն արդիականացնելու ու վերանորոգելու համար պետք է ներդրվի մոտ $70 մլն: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց ամերիկյան «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին Սյունիքի մարզի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հիդրոէլեկտրակայաններում՝«Որոտան» ՀԷԿ-երի կասկադում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու որոշման նախագծին՝ 25 տարի գործողության ժամկետով: