28 նոյեմբերի 2002 - 22:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Հայաստանը համաձայնել է Քաղաքացիական ավիացիայի եվրոպական խորհրդաժողովում Ադրբեջանի ընդունմանը` պայմանով, որ պաշտոնական Բաքուն եւ Անկարան խոչընդոտներ չեն ստեղծի տրանսպորտի նախարարների եվրոպական խորհրդաժողովին Հայաստանի անդամակցության համար: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունում, համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել բավականին բարձր մակարդակով: