11 հոկտեմբերի 2006 - 14:31 AMT
Բաքուն զուգահեռներ է անցկացնում Ցեղասպանության մասին ֆրանսիական օրինագծի եւ Ղարաբաղի միջեւ
Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծն, որը հոկտեմբերի 12-ին կքննարկվի Ֆրանսիայի խորհրդարանում, կասկածի տակ կդնի Ֆրանսիայի օբյեկտիվությունը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի խորհրդարանին ուղղված Ադրբեջանի Միլի մեջլիսի ուղերձում: «Ադրբեջանի Միլի մեջլիսը կոչ է անում իր գործընկերներին Ֆրանսիայի խորհրդարանում ուշադիր եւ զգոն լինել նշված հարցի քննարկման ժամանակ»,-հայտարարում են 2006 թվականի հոկտեմբերի 10-ին Փարիզ ուղարկված ուղերձի հեղինակները: Իր հերթին ՄՄ պատգամավոր Գանիրա Փաշաեւան պնդում է, որ օրինագծի քննարկումը Ֆրանսիայի խորհրդարանում կարող է պատճառ հանդիսանալ նրա համար, որ բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները ստիպված լինեն լքել Ֆրանսիան:

«Պակաս կարեւր չէ նաեւ հետեւյալը: Ադրբեջանն իր չլուծված խնդիրն ունի` Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանն Եվրոպայի Խորհրդի անդամ է: Եվ եթե Եվրամիության անդամ երկրներն որոշում կայացնեն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, դա կարող է զգալի հարված հասցնել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին: Պետք է օգտագործել բոլոր դիվանագիտական, միջխորհրդարանական քայլերը, որպեսզի Թուրքիայի հետ համատեղ դիմակայենք օրինագծին»,-ընդգծել է Փաշաեւը, հաղորդում է Day.az-ը: