6 օգոստոսի 2015 - 12:35 AMT
Ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի պատանի չեմպիոններ

Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակչում 10:3 հաշվով հաղթելով վրացի ըմբիշ Գիորգի Չախիձեին՝ 46 կգ քաշայինների պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն:

54 կգ քաշայինների շրջանում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Վազգեն Թևանյանը, որը եզրափակչում պարտության է մատնել թուրք ըմբիշի:

100 կգ քաշայինների աշխարհամասի ուժեղագույն պատանու կոչման համար Հովհաննես Մաղաքյանը կպայքարի ադրբեջանցի Ալիմոգամեդ Ալիխմաևի հետ:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցաշարին մասնակցում է 10 ըմբիշով, իսկ հունահռոմեական ոճի թիմը՝ 9 ըմբիշով: