11 հոկտեմբերի 2006 - 16:12 AMT
Սերգեյ Լավրով. Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք, եւ միշտ էլ դաշնակից ենք եղել
Հայ-ռուսական դաշինքի գրավականը երկու ժողովրդների պատմական եւ հոգեւոր մոտիկությունն է: Այդ մասին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը անկախության 15-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանն է հայտարարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք, եւ միշտ էլ դաշնակից ենք եղել: Հայ-ռուսական դաշինքի գրավականը երկու ժողովրդների պատմական եւ հոգեւոր մոտիկությունն է»,-ասել է նա: