8 օգոստոսի 2015 - 14:03 AMT
7 օրն առաջնագծում. Ավելի քան 14.000 կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել են:

Օգոստոսի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, իբր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Աղդամի ուղղությամբ ադրբեջանական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հայկական արտադրության «Կռունկ- 25» անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել: ԼՂՀ ՊՆ-ն հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ այն իրականությանը չի համատասխանում:

Նախորդ շաբաթվա համեմատ հակառակորդն ավելի քիչ է խախտել հրադադարը. հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՀՀՆ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց: