«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի շրջանակում օգոստոսի 9-ին կայացել է Workout Fest 2015 միջոցառումը: Այս տարի դրան մասնակցել է 200 աթլետ՝ Հայաստանի 28 քաղաքից և Արցախից:
Ցուցադրական ելույթներ են եղել բոլոր քաղաքների թիմերի կողմից, հատուկ ելույթ է ունեցել Street Workout Armenia թիմը, ինչպես նաև ռեկորդ է սահմանվել՝ 200 երիտասարդ գետնից միաժամանակ 4000 անգամ հրում են կատարել:
Մարզահրապարակը լեփ-լեցուն է եղել սպորտաձևի սիրահարներով, որոնք ամեն կերպ ոգևորել են մասնակիցներին: Street Workout Armenia-ի նախագահ Արթուր Հարությունյանը նշել է, որ ուրախ է գործակցել այս ծրագրի կազմակերպիչների հետ և նպաստել Հայաստանում ակտիվ և առողջ ապրելակերպի տարածմանը: Նա խրախուսել է բոլորին մասնակցել ծրագրի այլ միջոցառումներին ևս, օրինակ՝ վոլեյբոլի լողափնյա մրցումներին ու բացօթյա ֆիթնեսին:
Կազմակերպիչները սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, «Կոկա-Կոլա» ընկերությունը, Գլոբալ Շեյփերզ ՀԿ-ն և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալությունն ու Street Workout-ի ֆեդերացիան էին, աջակցել է նաև Երևանի քաղաքապետարանը: