12 հոկտեմբերի 2006 - 15:42 AMT
Կոնգրեսական Ռիկ Ռենզին միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին
Կոնգրեսական Ռիկ Ռենզին միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Կոնգրեսականը նաեւ ստորագրել է Հայաստանը շրջանցող եւ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը միավորող երկաթուղու կառուցման ֆինանսավորումն արգելող բանաձեւը: «Ամերիկայի հայկական համագումարը երախտապարտ է կոնգրեսական Ռենզիին երկաթուղային նախագծի վերաբերյալ բանաձեւին աջակցելու համար եւ ողջունում է նրա մուտքը Հայաստանի աջակցության խումբ»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: