18 օգոստոսի 2015 - 11:04 AMT
«Յուվենտուսը» պատրաստ է գնել Մխիթարյանին €20 մլն-ով

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է հանդիպել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինցիները պատրաստ են 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել €20 մլն:

2013-ին հայկական ֆուտբոլի պատմությունում իրադարձային տրանսֆեր է տեղի ունեցել. Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» է անցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազմեց €27,5 մլն:

Ռայոլան հայտնել է, որ այդ տրանսֆերն իրականացնելն անչափ բարդ կլինի, Football Italia-ին հղումով գրում է Tert.am-ը:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբերգին»: Այդ հանդիպմանը Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց:Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում հայ ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։