28 նոյեմբերի 2002 - 22:18 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ» ՈՒՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Եվրոպական Միությունը «սահմանափակ ռեսուրսներ» ունի Հարավային Կովկասում չլուծված հակամարտությունները կարգավորելու համար: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին: Նա նշել է, որ Եվրամիությունը նպաստում է այդ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը զարգացման ծրագրերի եւ քաղաքական երկխոսության քաջալերման միջոցով: