13 հոկտեմբերի 2006 - 18:49 AMT
Կոմերսանտ. Ցեղասպանության մասին օրենքի համար Ֆրանսիային կարող են հանել Եվրոպայի Խորհրդից
Եթե թուրքերի կողմից կատարված Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը վերջնականապես ընդունվի, Ֆրանսիային կարող է հայց սպառնալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից, որն իրավունք ունի ստիպել Ֆրանսիային արգելել հակասական օրենքը, գրում է «Կոմերսանտ» թերթը: Բացի այդ, եթե Եվրոպայի Խորհրդի նախարարների խորհուրդը, որի իրավասւթյւոնների մեջ է մտնում նաեւ Ստրասբուրգի դատարանի որոշումների դիտարկումը, եւս Ֆրանսիայի քայլերը հակաօրինական ճանաչի, Ֆրանսիային սպառնում է դուրս մնալ Եվրոպայի Խորհրդից: Չնայած, Փարիզում դեռ նույնիսկ նշանակված չէ օրինագծի հարցով քվեարկման օրը խորհրդարանի վերին պալատում, ինչը ֆրանսիացի սենատորներին բավական ժամանակ է տալիս կողմնորոշվելու համար: