22 օգոստոսի 2015 - 12:09 AMT
Էդգար Ստեփանյանը՝ հեծանվավազքի երիտասարդների ԱԱ փոխչեմպիոն

Օգոստոսի 19-ից 23-ը Աստանայում անցկացվող հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը (տրեկ) Հայաստանը ներկայացնող Էդգար Ստեփանյանը 25 կմ (100 շրջան) խմբակային մրցավազքում դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի Ֆեյսբուքյան էջը:

Աստանայում հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցում են 32 երկրի հեծանվորդներ: Հայաստանը Աստանայում ներկայացնում են Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը՝ ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ:

Էդգար Ստեփանյանը Եվրոպայի չեմպիոն դարձած (2015) ՀՀ առաջին հեծանվորդն է: 2014-ին Սեուլում անցկացված աշխարհի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության խմբային վազքում նվաճել է բրոնզե մեդալ: Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նույն` խմբային վազք մրցաձևում 17-ամյա Էդգարը գրավել է հինգերորդ տեղը:

ՍտեփանյանըՀեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շրջանավարտ է: Անձնական մարզիչն է՝ Կարեն Սարկիսովը: