Մոսկվայում օգոստոսի 22-ին հայտարարել են, որ պատրաստվում են դիմել Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի ղեկավարությանը՝ արգելելու նորվեգական ձկան ներկրումը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ Ռոսսելխոզնադզորին հղումով:
Պետական այս կառույցը նախատեսում է արգելել նաև վերամշակած ձկան ներմուծումը: Ըստ աղբյուրի՝ նախատեսված էր ստուգումներ անցկացնել նորվեգական 14 եռնարկությոնում, սակայն ռուսական կողմը նամակ է ստացել, ըստ որի նորվեգական կողմը արգելել է ստուգումների իրականացումը, գրում է Panorama.am-ը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Ալբանիայից, Ավստրալիայից, Իսլանդիայից, Կանադայից, Նորվեգիայից, Չերնոգորիայից, Լիխտենշտեյնից սննդամթերքի ներմուծումն արգելելու մասին:
Այս պահին հստակ չէ, թե Նորվեգիայից տարեկան ինչքա՞ն ձուկ է ներմուծվում Հայաստան Նորվեգիայից: