16 հոկտեմբերի 2006 - 14:24 AMT
Ֆրանսիայի դեմ պայքարելու են մերկությա՞մբ
Ստամբուլի «Բեշիկթաշի» նախկին առաջատար, Թուրքիայում բնակվող ֆրանսիացի Պասկալ Նուման հայտարարել է, որ կմեկնի Փարիզ եւ կմերկանա Ֆրանսիայի խորհրդարանի շենքի դիմաց: Այդպիսով, նա պատրաստվում է հասնել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի վերացմանը: «Ես պատրաստ եմ մեկնել Ֆրանսիա, հանվել խաորհրդարանի շենքի դիմաց Փարիզում եւ բարձրացնել պլակատ` «Ցղասպանություն չի եղել» գրությամբ»,- հայտարարել է Նուման, հայտնում է Regnum-ը: