16 հոկտեմբերի 2006 - 15:21 AMT
Երեւանում տեղի կունենա Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստը
Հոկտեմբերի 17-ին Երեւանում տեղի կունենա Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը: Նույն օրը Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին կընդունեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հոկտեմբերի 18-ին մայր աթոռ սուրբ Էջմիածնում պատվիրակության անդամներին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը: Հոկտեմբերի 19-ին պատվիրակությունը կվերադառնա Մոսկվա: