16 հոկտեմբերի 2006 - 19:45 AMT
Հոկտեմբերի 17-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին հոկտեմբերի 17-19-ը կայցելի Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հասյտնել են Հայաստանում ԱՄՆ դեսապանատան մամլո ծառայությունում:ԵԱՀԿ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի այցելության մանրամասները հայտնի կդառնան վաղը: Ինչպես հայտնում է Մեդիամաքսը, այս տարվա հուլիսի 13-ին ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում, ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին հայտարարել էր, «որ ռուս-վրացական սահմանում մարդկանց եւ ապրաքների օրինական տեղաշարժի դադարեցման մասին միակողմանի կերպով կայացված որոշումը վնասում է տարածաշրջանի մարդկանց տնտեսական եւ հումանիտար շահերին` ներառյալ Հայաստանի բնակչությանը»: