2014-ի համեմատ բանջարեղենը 2015-ին թանկացել է 9%-ով, իսկ միրգը էժանացել՝ 11%-ով: Այս մասին լրագրողներին հայտել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Չիլինգարյանը նկատել է, որ կարտոֆիլի գինը կտրուկ է թանկացել. այն վերջին օրերին 150 դրամից հասել է 250-300 դրամ: Ըստ փորձագետի՝ դա ժամանակավոր բնույթ կկրի, քանի որ ըստ գյուղնախարարության՝ կարտոֆիլի լավ բերք է սպասվում:
«Գեղարքունիքում և Շիրակի մարզում դեռևս կարտոֆիլը չեն հավաքել, ի տարբերություն Արարատյան դաշտի, 10-15 օրից արդեն, երևի, կսկսի կարտոֆիլն էժանանալ», - ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:
Անդրադառնալով բանջարեղենի գնաճի պատճառներին՝ Չիլինգարյանը նշել է, որ փոխարժեքի տատանումները համընդհանուր գնաճի պատճառ դարձան և այլ ապրանքների հետ միասին, թանկացան նաև գյուղմթերքները՝ չնայած լավ բերքին:
Նա նա նշել է, որ միրգն էլ հիմնականում արտահանվում է, որը ևս հանգեցնում է գնային աճի:
2015-ի հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի՝ 29.1-5.3% գնանկումով:
Կարդացեք նաև՝ 2015-ի 7 ամսում սպառողական գները նվազել են 0,32%-ով. Պարենային ապրանքներինը՝ 4,6%-ով