17 հոկտեմբերի 2006 - 17:14 AMT
Անրի Կյունի. Հայաստանն անսպառ հարստությունների տեր երկիր է
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում դիվանագիտական իր առաքելությունն ավարտած Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անրի Կյունիին: Գարեգին II-ը Ֆրանսիայի դեսպանին խորը երախտագիտություն է հայտնել ակտիվ գործնեության համար: Իր հերթին, Անրի Կյունին Հայաստանի հոգեւոր առաջնորդին փոխանցեց ֆրանսիական կառավարության երախտագիտությունը հայերի եւ ֆրանսիացիների միջեւ կապի խորացման համար: «Հայաստանը պատմական վկայությունների երկիր է: Այն անսպառ հարստությունների տեր երկիր է»,- ընդգծեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, հայտնում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամլո ծառայությունը: