18 հոկտեմբերի 2006 - 17:45 AMT
Փարիզում թուրք ազգայնականները բողոքի ցույց կկազմակերպեն Ցեղասպանության մասին օրինագծի դեմ
Հոկտեմբերի 21-ին Փարիզի Բաստիլի հրապարակում «Թալայաթ-փաշա կոմիտեն» եւ Թուրքիայի աշխատանքային կուսակցությունը բողոքի ցույց են կազմակերպում Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենիա» հունական պարբերականը, ակցիային կմասնակցի նաեւ Թուրքիայի աշխատանքային կուսակցության առաջնորդ Դոգու Փերինջեկը: Թուրքիայի աշխատանքային կուսակցությունը հայտնի է իր ծայրահեղ ազգայնական եւ քեմալիստական դիրքորոշմամբ: Թուրքիայի աշխատանքային կուսակցությունը հայտնի է իր ազգայնական հայացքներով եւ սերտորեն համագործակցում է թուրքական ծայրահեղական Ազգայնական շարժման կուսակցության հետ: