18 հոկտեմբերի 2006 - 18:42 AMT
Համագործակցությունը ՀԲ հետ չափազանց արդյունավետ է Հայաստանի տնտեսության զարգացման համար
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնի հետ, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ՀԲ-ի հետ համագործակցության անցած տարիները մեծ արդյունք են տվել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Նախագահը նշել է հատկապես պետական կառավարման կառուցվածքային բարեփոխումներին, ենթակառուցվածքների զարգացմանը, աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը, դրանք բնութագրելով որպես երկրի առաջընթացն ապահովող կարեւոր գործոն: ՀՀ նախագահը հաջողություն է մաղթել Ռոջեր Ռոբինսոնին իր հետագա աշխատանքում` համոզմունք հայտնելով, որ այն կլինի նույնքան արդյունավետ, որքան եղել է Հայաստանում: