18 հոկտեմբերի 2006 - 18:56 AMT
Լաս Վեգասում կարող է կանգնեցվել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան
Լաս Վեգասի թուրքական ասոցիացիան բողոքում է Հայոց ցեղասպանության զոհերին հուշարձան կանգնեցնելու համար քաղաքապետարանի կողմից դրամական միջոցների հատկացման դեմ: Ամերիկաթուրքերի ասոցիացիայի համագումարը (ԱԹԱՀ), որը համակարգում է թուրքական ասոցիացիայի գործունեությունը Լաս Վեգասում, նամակ է հղել քաղաքապետ Օսկար Գուդմանին, որտեղ ընդգծվում է, որ հուշարձանի կանգնեցումը «հակասում է պատմական ճշմարտությանը եւ կարող է բնութագրվել որպես հուշարձան Լինչի դատաստանի հետնորդներին»: ԱԹԱՀ-ի նախագահ Վուրալ Չինգիզը նշել է, որ չկա «ոչ մի ապացույց, թե թուրքերը հայերի ցեղասպանություն են գործել»: Նա համոզում է Գուդմանին նահանջել հուշարձանի կառուցմանը հավանություն տալու գաղափարից, գրում է «The New Anatolian» գործակալությունը: