18 հոկտեմբերի 2006 - 19:10 AMT
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը հայ դիվանագետների հետ քննարկել է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Արման Կիրակոսյանը եւ Արմեն Բայբուրդյանն ընդունել են ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջուլիա Ֆինլիին: Կողմերը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, 2007թ. Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մարդու իրավունքների ոլորտին, օրենսդրական դաշտի բարեփոխման գործընթացներին առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանը եւ վերջինիս կողմից իրականացվող ծրագրերի գործընթացին: Իր հերթին Ջ. Ֆինլին ներկայացրել է ԱՄՆ մշտական ներկայացուցչության գործունեությունը ԵԱՀԿ մարմիններում: