19 հոկտեմբերի 2006 - 17:06 AMT
Հոկտեմբերի 23-ին Փարիզում կկայանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդատվությունները
Մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավերների փարիզյան հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 24-ին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախնական խորհդրատվություններ կանցկացնեն առանձին: Ենթադրվում է, որ համանախագահները կհանդիպեն հոկտեմբերի 23-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, Փարիզի հանդիպումը կանցնի սովորական ձեւաչափում: «Սկզբում նախարարները կհանդիպեն առանձին, հետո նրանց կմիանան համանախագահները»,- ասել է Մերզլյակովը: