Հեռահար բանկային ծառայությունների համատեքստում Ամերիաբանկը ներդրել է քարտով օնլայն փոխանցումների նոր համակարգ: Այսուհետ քարտից քարտ և քարտից բանկային հաշիվ օնլայն փոխանցումներ հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի կայքի միջոցով ցանկացած բանկի MasterCard, Visa կամ ArCa վճարային քարտերից Ամերիաբանկի քարտային և բանկային հաշիվներին:
Համակարգի յուրահատկությունն ու հարմարավետությունը կայանում է նրանում, որ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ ինտերնետ հասանելիություն և միայն մուտքագրել շահառուի հաշվի/քարտի համարը, ընդ որում, վիրտուալ քարտի գրանցման անհրաժեշտություն այլևս չկա: Գումարը ստացողի հաշվին ակտիվանում է անմիջապես:
Համակարգն ապահովված է անվտանգ միացումների (SSL) տեխնոլոգիայով, բացի այդ ինտերնետ միջավայրում վճարային քարտերով փոխանցումների անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: