10 սեպտեմբերի 2015 - 17:09 AMT
Գլենդելում ՀՀ հյուպատոսության շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլ» են նետել

Օգոստոսի 10-ին անհայտ անձը«Մոլոտովի կոկտեյլ» է նետել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության շենքի վրա:

Հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որը ժամը 00.03-ին մի մեքենա է կանգ առել հյուպատոսության շենքի մոտ: Ուղևորը դուրս է եկել մեքենայից և դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով նետել շենքի ուղղությամբ: Նետված օբյեկտից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա և խանձվել են մոտակա ծառի ճյուղերը, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթին հղումով գրում է Panorama.am-ը:

Երբ Գլենդելի ոստիկանությունը հասել է հյուպատոսություն, հարձակվողներն արդեն փախել էին հանցագործության վայրից: Թե Գլենդելի ոստիկանությունը, թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտի անվտանգության ծառայությունը ակտիվորեն հետաքննում են հրկիզման փորձը:

Հրկիզման փորձը հետաքննվում է Գլենդելի ոստիկանության և ԱՄՆ-ի պետդեպարտամենտի անվտանգության ծառայության կողմից:

Առաջին անգամ է, որ հայկական դիվանագիտական շենք է հարձակման ենթարկվել Միացյալ Նահանգներում, և հավանաբար՝ ամբողջ աշխարհում:

Մոտ 170.000 հայ է ապրում Գլենդելում որտեղ գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։ Առաջին հայերը Գլենդել փոխադրվել են 1920-ականներին, իսկ 1970-ականներին նրանց թիվը ստվարացավ։ ԱՄՆ-ի 2010-ի մարդահամարի համաձայն հայ բնակչության թիվը գնահատվել է 170.000 , ինչը քաղաքի բնակչության մոտավոր 90%-ն է: