23 հոկտեմբերի 2006 - 16:46 AMT
Օ. Փամուկին շնորհված Նոբելյան մրցանակը վարձավճարն է Հայոց ցեղասպանության ճանաչման դիմաց, կարծում են Թուրքիայում
Թուրք ազգայնական մտավորականները համոզված են, որ հայտնի գրող Օրհան Փամուկին շնորհված Նոբելյան մրցանակը Արեւմուտքի վարձավճարն է Հայոց ցեղասպանության ճանաչման դիմաց: Ազգայնական եւ ձախակողմյան հայացքներ դավանող մոտ 80 թուրք մտավորականներ հայտարարել են, թե «Նոբելյան մրցանակը ոչ թե թուրք գրականությանը շնորհված պարգեւ է, այլ վարձավճար Օրհան Փամուկին»: Նրանք պնդում են, որ «քանզի մրցանակ շնորհողները հնարավորություն չունեն ընթերցելու բոլոր գրքերը աշխարհի բոլոր լեզուներով, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը գրական արժեքները գնահատող պարգեւից վերածվել է իմպերիալիզմի կողմից շահագործվող հասարակությունները մոլորության մեջ գցելու գործիքի», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: