17 սեպտեմբերի 2015 - 18:15 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված հատուկ ծրար է մարվել

Սեպտեմբերի 16-ին Երևանում ԵԱՀԿ հիմնադիր փաստաթղթի` Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-րդ տարելիցին նվիրված հատուկ ծրարի մարում էր:

Դա թեմատիկ ծրար է, որի վրա փակցված է 2012-ին թողարկված ԵԱՀԿ-ին նվիրված նամականիշը և որը մարվել է հատուկ դրոշմակնիքով: Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-րդ տարելիցի լոգոտիպի պատկերով ծրարը տպագրվել է 1000 հատ տպաքանակով:

Մարման արարողությանը մասնակցել են «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսաելյանը:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն ուշադրություն է դարձնում հայկական ֆիլատելիայի զարգացմանը, և նմանատիպ արտադրանքով փորձում մեծացնել հանրության հետաքրքրությունը ֆիլատելիայի և նամականիշերի նկատմամբ:

ՖՈՏՈՇԱՐՔ